Ազգային ժողովում 20 րոպե ընդմիջումից հետո կազմակերպվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քվեարկությունը:

Այն ընդունվեց ձայների 66 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ: Վարման կարգով ելույթ ունենալով ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով  նախ խնդրեց քվեարկության պատկերը կրկին ներկայացնել, ապա տեղեկացրեց, որ այլընտրանքը և ընդդիմադիր ուժերը չեն մասնակցել քվեարկության: Հետևաբար ՀՀԿ-ից ու ՕԵԿ-ից են եղել դեմ ու ձեռնպահ քվեարկողները: