ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր Աժ-ում հարց ուղղեց կառավարութան:
«Բազմաթիվ գործատուներ ու հաշվապահներ հիմնվելով բազմաթիվ պաշտոնյաների հարցազրույցների, հայտարարությունների վրա ստիպված են եղել կատարել պահումներ և նաև աշխատակցիներին են ստիպել, որ ընտրեն կենսաթոշակային ֆոնդեր՝ պատճառաբաբելով, որ էլէկտրոնային հաշվետվությունների համակարգը թույլ չի տալիս, որ չկատարվի այդ ընտրությունն ու չկատարվեն պահումներ»,-նշեց նա, նկատելով, որ ՍԴ-ի համապատասխան որոշմամբ՝ ֆոնդեր ընտրելը պարտադիր չէ, և պահումներն էլ աշխատակիցների ցանկությամբ պետք է կատարվեն:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը շեշտեց, որ իսկապես ՍԴ որոշմամբ մեկ հոդված և մեկ այլ հոդվածի մի մասը կասեցվել են մինչև մարտի 28-ի դատը: Միաժամանակ նա շեշտեց, որ ուժերն ուժի մեջ է մտել հունվարի մեկից:
Մինասյանն արձագանքելով հարցրեց, թե նախարարը կարո՞ղ է այստեղ հայտարարել, որ այսինքն ՍԴ որոշումն անիմաստ նորմ է պարունակում իր մեջ, քանի որ ամեն դեպքում պահումներ են կատարվում:
Նախարարը պատասխանեց, որ ՍԴ որոշումը իրենք որևէ ձևով չեն մեկնաբանել և հիմա էլ չի պատրաստվում մեկնաբանել: Նա նշեց, որ օրենքով կասեցված է 76-րդ հոդվածը, ինչը նշանակում է, որ տույժ ու տուգանքներ չեն կիրառվելու և ավտոմատ ընտրություն չի կատարվում: Սակայն նա հորդորեց չմոռանալ այն քաղաքացիներին, ովքեր արդեն ընտրություն են կատարել, իսկ համակարգն արդեն ուժի մեջ է: