Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն օրերս հրամանագիր է ստորագրել, որի համաձայն թվով 7 բարձրաստիճան զինվորականներ համալրել են պահեստային ուժերը.- գրում է ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Պահեստային ուժերի կազմում է հայտնվել նաև պաշտպանության նախկին նախարար, շուրջ 18 տարի պաշտոնավարած Սաֆար Աբիևը՝ չնայած որ համաձայն ավելի վաղ հնչած կանխատեսումների՝ նա հավակնում էր ՊՆ համակարգում նոր պաշտոն ստանալուն։
Մնացյալ 6 զինվորականներն են ԶՈւ ԳՇ կազմակերպչական-մոբիլիզացիոն վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Յաշար Այդամիրովը, ՊՆ գլխավոր տեսչական վարչության պետ, գեներալ-մայոր Ֆազիլ Աշումովը, ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ, գեներալ-մայոր Փիրի Իսրաֆիլովը, ՊՆ ռազմակրթական վարչության աշխատակից, գեներալ-մայոր Էլման Հանբարովը (Սաֆար Աբիևի օրոք եղել է ՊՆ հատուկ վարչության պետ), ՊՆ ռազմաբժշկական ծառայության աշխատակից, գեներալ-մայոր Դաղլար Աբդուլաևը (Սաֆար Աբիևի օրոք՝ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ)։