Մադմուազելը, որն ավելի քան 25 տարի բլյուզ է երգում, առաջին անգամ երգեց Հայաստանում: Պատրիսիա Կասը երգում է Պիաֆ:
Ստորև ներկայացնում ենք Արմենիա հ/ը Պատրիսիա Կասի հետ անցկացրած բացառիկ հարցազրույցից մի հատված:
-Ձեր գրքից տեղեկանում ենք, որ Դուք այլևս չեք կարող երեխա ունենալ, Դուք մտածո՞ւմ եք երեխա որդեգրել:
-Սկզբում խուսափում էի այդ մասին խոսելուց, բայց հետո համարձակություն ունեցա գրել: Եվս մեկ անգամ պատժվեցի: Չգիտեմ ինչու: Միթե՞ պետք է պատժվել որոշ զգացմունքների համար, չգիտեմ, անշուշտ, դա ինձ ցավեցնում է: Երեխա ունենալ, թե չունենալ, մարդ ինքն է ընտրում, բայց երբ քեզ ասում են, որ դու ընտրություն չունես, արդեն վճռված է՝ երեխա չես ունենալու, դա կարծես ուժեղ հարված լինի դեմքիդ: Կորդեգրեմ երեխա, թե ոչ, չգիտեմ, կյանքն ինձ սովորեցրել է, որ թունելի վերջում միշտ լույս է լինում, պետք է առաջ շարժվել դեպի լույսը, երբ այդ սարսափելի լուրը լսեցի, մտածեցի, որ ուրիշ ձևեր էլ կան, հանդիպել մեկին, ով երեխաներ ունի և զգալ մայր դառնալու բերկրանքը: Այս պահին այնքան ուժգին չէ ցանկությունս, որ ասեմ, այո, ուզում եմ երեխա որդեգրել:
Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում.