Ընդդիմությունը միայն նրա համար է, որ պայքարի իշխանության դեմ, սակայն նրանց միասնությունը մտորելու տեղիք է տալիս: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով չորս ուժերի միավորմանը, նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը:

«Նրանք տարբեր գաղափարախոսություն կրող կուսակցություններ են և նրանք գաղափարական միասնություն չեն կարող ապահովել, չկա միասնություն չկա ոչինչ բացի ֆրագմենտալ խնդիրնել լուծելուց», - նշեց նա, հավելելով, որ ֆրագմենտալ խնդիր նրանցից շատերը համարում են իրենց տեղը ցույց տալը կամ ապացուցելը, որ իրենք կուսակցություն են:

Նրա խոսքերով, կուսակցությունը որքան որ ձայն էր հավաքել ընտրությունների ժամանակ՝ այնքան էլ հեղինակություն ունի:

«ՀԱԿ-ն ինչքան ձայն ունե՞ր, ուրեմն էնքան հեղինակություն ու եթե իրենց հնարավորություններից մեծի մասին են խոսում, ծիծաղելի է: Բայց ինչքան ընդդիմությունն ուժեղ լինի, այնքան լավ», - նշեց նա:

Անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն դիտարկմանը, թե շատերը ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումից կարող են միկրոինֆարկտ ստանալ, նշեց.

«Դու դեպրեսիայի մեջից դուրս արի, նոր մեզ ինֆարկտի հասցրու»:
Իսկ անդրադառնալով չորս ոչ իշխանական ուժերի միասնությանը, նա նշեց, որ դա սպեկուլյատիվ բնույթ է կրում:

«Նպատակ ունի ցույց տալ, որ իրենց խչոն էլ խանչյալ ունի», - նշեց նա: