ԱԺ-ում քննարկվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը: Նշենք, որ օրինագծով նախատեսվում է հանրային տրանսպորտի շահարգործումը հանձնել համայնքի ղեկավարությանը։
Նախագծի շուրջ ելույթով հանդես եկավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով նշեց, թե փաստորեն Երևանում ուղեվարձի բարձրացման որոշում կայացնելու իրավասությունը քաղաքապետից վերցվում և տրվում է ավագանուն:
«Սա հանրային տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու ևս մեկ փորձ է: Հիշում եք նախկինի ժամանակ ինչ բողոքի ակցիա բարձրացավ: Կառավարությունը և քաղաքապետարանը հաշվարկել են, որ այդպիսի հզոր ճնշումները շատ են գիտությունների թեկնածու Երևանի քաղաքապետի համար և տվել են ավագանու 65 անդամներին», - նշեց նա:
Փաշինյանի խոսքերով, նախատեսված է ուղեվարձի վերանայման ինստիտուտ, սակայն, ըստ նրա, եթե ասում ենք վերանայում, ապա կարող է և բարձրանալ և իջնել, սակայն քաղաքապետարանը վերանայել ասելով միայն հասկանում է բարձրանալը:
«Մեր կառավարությունը արձանագրում է, որ դրամի հետ կարող է ունենալ միայն արժեզրկում,: Ընդամենը մի քանի ամիս առաջ ասում էիք ՄՄ եք մտնելու է, էժանանալու են, հիմա ասում եք մենակ կարա թանկանա: Գործ ունենք շուկայական տնտեսության հետ: Տարին չորս անգամ պետք է ուղեվարձ փոխե՞նք, ոչ , քաղաքացին կարիք ունի կայուն ուղեվարձի: Ուղեվարձը մրցույթի համար պետք է ամբողջ ընթացքում լինի անփոփոխ: Եթե շահածը չի ցանկանում շահագործել տվյալ գնով, թող հրաժարվի, հետո լինի նոր մրցույթ: Պետք է շատ, հստակ, կայուն ուղեվարձ լինի և սա քննարկման ենթակա չէ», - հայտարարեց ՀԱԿ պատգամավորը:
Փաշինյանը նշեց, թե քանի դեռ Տարոն Մարգարյանը հանդիսանում է քաղաքային իշխանություն, երևանի տրանսպորտի ուղեվարձը չի կարող փոխվել:
«Տարոն Մարգարյանը մարտի 28-ին, երբ արդեն ընդանում էր ընտրություննեը, հայտարարեց, որ մայրաքաղաքում տրանսպորտի ուղեվարձի փոփոխության հարց չի քննարկվել և չի էլ լինելու: Մայիսին տեղի են ունենում ավագանու ընտրություններ, հունիսին ասում է պետք է փոխվի: Սա քաղաքական խայտառակություն է: Դա է պատճառը, որ քաղաքացիները քաղաքական գործիչ ասելով հասկանում են շյուլեր, խաբեբա, մաշենիկ», - նշեց նա, հավելելով, որ Տարոն Մարգարյանը, հանրապետական մեծամասնությունը պետք է հրաժարական տա:
«Ինչու եմ ասում քաղաքական մեծամասնությունը, որովհետև նա դա արել է, որպես համամասնական լիդեր, թող հրաժարական տա, տեղի ունենա արտահերթ ավագանու ընտրություններ: Բայց քանի դեռ Տարոն Մարգարյանը հանդիսանում է քաղաքային իշխանություն, մտքերով երևի չանցնի: Սա բայց չի վերաբերվում միայն Երևանին: Հանրապետության ողջ տարածքում այդ նույն խնդիրն է: Ասում են ուղևոր չկա, ո՞վ է մեղավոր որ ուղևոր չկա՝ ձեր կառավարությունն է մեղավոր: Ամեն ինչ արել եք, որ էտ մարդիկ գնան, հիմա ասում եք ուղևոր չկա, հիմա ուզում եք գնացածների փողը մնացածներից կլպեք», - եզրափակեց նա:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ պատգամավորի ելույթից հետո կաչ անել ԱԺ ամբիոնից զուր չշահարկել Երևանի քաղաքապետի անունը: