Երեւանյան մի շարք մանկական միջոցառումների կազմակերպությունների թվին ավելացավ եւս մեկ՝ այս անգամ աստղային «Fresh events» մանկական միջոցառումների կազմակերպությունը: Համահեղինակներ են գեղեցկուհի քույրեր Լուսինե եւ Իրինա Թովմասյանները: «Fresh events»-ի բացումը տեղի ունեցավ մարտի 12-ին Kami ակումբում: Երեկոյի փոքրիկ հյուրեր Դալիթան, Լիդուշիկը,Կարենը, Միկան եւ այլք հանդես եկան գեղեցիկ կատարումներով: Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ մանկական հագուստների ցուցադրություն, գեղեցիկ հրավառություն եւ վերջում իհարկե մանկական դիսկոտեկ: