«Հայկական ժամանակը» գրում է. «Այսօր նախատեսվում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպելու է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ։

ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը «Ժառանգության» հետ հնարավոր հանդիպման մասին ասել է հետևյալը. «Ես չեմ պայմանավորվել, չեմ կարող ասել, անկեղծ ասած։ Ենթադրում եմ, նախնական վաղն է (այսինքն այսօր-խմբ), այո»։ 

Մեր հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն է՞լ է մասնակցելու հանդիպմանը, Մարգարյանը պատասխանել է. «Ենթադրում եմ։ Կարծում եմ, այո»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։