Ի սկզբանե դեմ եմ արտահայտվել Կուտակային կենսաթոշակային բարեփոխումներին: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց, տնտեսագետ, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը:
«Սա ընդհանրապես հնարավոր բան չէ, այդ ֆինանսական ճգնաժամերը որևէ մեկը չի կարող կանխատեսել և որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ կլինեն երաշխիքներ, որոնց արդյունքում նա կկարողանա ետ վերադարձնել», - նշեց նա, հավելելով, որ դեռ չենք հասկանում, թե որտեղ պետք է գտնվեն և օգուտ ինչի պետք է գործեն:
Նա նշեց, որ չենք կարող վստահ լինել, որ դրանք ետ կվերադառնան:
«Հանրապետության նախագահն ասեց ախմախներ չկան, ուրեմն մեր ժողովուրդն էլ ախմախ չէ», - նշեց նա:
Ասուլիսին ներկա էր նար Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը, ով նշեց, թե որպես հանրային խորհրդի անդամ իրենք գտնում են, որ այս բարեփոխումը պետք է լիներ կամավոր :
«Եվ այդ փողերը պետք է տանեին դրսում դրվեին շրջանառության և այդ կերպ ավելացնեին», - նշեց նա:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանն էլ անդրադառնալով մարտի 22-ին սպասվող ցույցին, նշեց, որ ցույց անողների համար պետք է լինեն պաշտոնական բնույթի երկխոսություններ՝ օրինակ վարչապետի մակարդակով:
«Երկրի ղեկավարության կողմից ադեկվատ չի ընկալվում այս շարժումը: Շատերը մտածում են, թե դա նրանք անում են փող ստանալու նպատակով», - նշեց նա: