Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:

Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը:

«Պարոն Ավետիսյանը ազատման դիմում է ներկայացրել և այս պահին  նախարարի հրամանին ենք սպասում»,-ասաց Ա. Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին ռեկտորը հայտնվեր էր ուշադրության կենտրոնում, դասախոսներն ու ուսանողները կրճատումներից հետո պահանջում էին նրա հրաժարականը: