ՌԴ Պետդումայի նիստում ելույթ ունենալիս Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին վիրավորել է ադրբեջանցիներին, տեղեկացնում է haqqin.az-ը։

Անդրադառնալով Ադրբեջանին, ասել է, որ նման ազգ, առհասարակ, գոյություն չունի։
Նրա խոսքով՝ ադրբեջանցի թարգմանաբար նշանակում է «կասպիցցիներ»՝ մարդիկ, որ բնակվում են Կասպիցի ափին։

«Ի՞նչ է նշանակում Ադրբեջան՝ ռուսերեն թարգմանելիս։ Ազերը դա Հազերն է, այսինքն՝ Կասպից ծովը, բաջա՝ երկրամաս։ Այսինքն՝ մարդիկ, որոնք բնակվում են Կասպից ծովի ափին։ Ռուսերենով՝ կասպիցցիներ։ Ի՞նչ է դա, ազգությո՞ւն։ Դա մարդիկ են, որ բնակվում են այնտեղ»,- ասել է Ժիրինովսկին։

Մանրամասները՝ տեսանյութում