«Ինչպես երևում է՝ ՀՀ գործող իշխանությունը որոշել է մասնատել ԲՀԿ-ին։ Բայց դա անում է բավականին գրագետ, ընտրում է կուսակցությունում եղած բարձր վարկանիշ ունեցող մարդկանց և առանցքային պաշտոնների նշանակում՝ թեկուզ եղբայրական հանրապետությունում։
Օրերս հայտնի դարձավ, որ ԲՀԿ խորհրդի անդամ Հարություն Քուշկյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի առաջարկով նշանակվել ԼՂՀ առողջապահության նախարար։
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առանցքային պաշտոնի առաջարկ է ստացել նաև մեկ այլ ԲՀԿ–ական՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արթուր Գրիգորյանը։
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է Գրիգորյանից պարզել լուրի իսկությունը, սակայն…»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։