Քաղաքացի Ս. Թ.-ի դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության շտաբում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ նախապատրաստված նյութերի` 2008թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՀՀ ոստիկանության մարզային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին քաղաքացի Ս. Թ.-ն հեռախոսազանգով տեղեկացրել է անհայտ անձանց կողմից իր նկատմամբ կատարված ավազակային հարձակման վերաբերյալ, ինչից հետո քաղաքացու աշխատավայր է եկել տվյալ դեպքի մասին արդեն իսկ իրենից նախկինում տեղեկացված` նույն բաժանմունքի օպերլիազորը և ծեծի է ենթարկել իրեն` հանցագործության դեպքի մասին քրեական հետախուզության բաժանմունքի պետին հայտնելու համար:
Կատարվում է նախաքննություն: