«Ժողովուրդը» գրում է. «Մարտի 14-ին կայացած «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունների ղեկավարների հանդիպումից հետո ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովհաննիսյանն իրեն հատուկ ոճով այդպես էլ Ծառուկյանի առաջադրած կոնկրետ հարցերին չի պատասխանել։ Միայն ասել է, թե վարչապետին անվստահություն հայտնելով խնդիրը չի լուծվի։

Մեզ լուրեր հասան, որ հնարավոր է առաջիկայում «Ժառանգություն»-ն ընդհանրապես հրաժարվի ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ միասնական պայքարի դուրս գալ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։