Ներկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականը հատվածաբար. «Եթե ինչ-որ ձևով իրականություն դառնա «ոչ իշխանականների» մինիմում ծրագիրը, և կառավարությունը պաշտոնանկ արվի, ապա հաջորդ գիշեր 2- 3 տասնյակ ՀՀԿ-ականներ կդառնան ԲՀԿ-ականներ։ Նժդեհական ոգին ինչպես արթնացել էր նրանց մեջ, այդպես էլ կքնի, ազգային պահպանողականությունը կմոռացվի մի քանի վայրկյանում։ Մի անձնական խնդիր՝ մաքուր բիզնես։ Այդ օպերացիայի արդյունքում ՀՀԿ-ն կկորցնի մեծամասնությունը խորհրդարանում, ու, հնարավոր է, կսկսվի «թավշյա հեղափոխությունը»։
Երբ ավագ սերնդի բուծած մի կողմից՝ ցինիկ կարիերիստների և մյուս կողմից՝ կաղապարված խունվեյբինների կողքին իրենց տեղը գտնեն զուսպ, կրթված և ծայրահեղություններից զուրկ երիտասարդները։ Պարտադիր չէ. որ նրանք բոլորը դառնան քաղաքական գործիչներ. կարևորն այն է, որ այդ սերունդը գիտակցի, որ իշխանությունը «ընտանիքի հայր» չէ, որը պետք է հոգ տանի իր «զավակ-քաղաքացիների» համար, որ իշխանությունը սիրելու կամ ատելու համար չէ, այլ ժամանակավորապես որոշակի սահմանափակ ֆունկցիաներ կատարելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։