Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադարձավ այն դիտարկմանը, թե բոլոր ուժերը միավորվում են ԲՀԿ-ի և վերջինիս առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ:

«Բոլոր քաղաքական ուժերն էլ հավասար ներդրում ունեն մեր միասնական պայքարի հարցում, չեմ ուզում նսեմացնել կամ բարձրացնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դերը», - նշեց նա:

Նա նշեց, որ չի բացառվում նաև չորս ուժերի ղեկավարների մակարդակով հանդիպումներ, եթե զգացվի, որ դրա անհրաժեշտությունը կա:

Անդրադառնալով արդեն այն լուրերին, թե միգուցե Ժառանգությունը դուրս գա քառյակից, նա նշեց, թե առաջին անգամ է նման բան լսում:

Իսկ խոսելով արդեն Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն դիտարկման մասին, թե պետք է պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, նա նշեց, թե դրան իրենք գնալու են աստիճանաբար և համաձայն են վերջինիս դիտարկումների հետ: