«Հրապարակը» գրում է. «Պարզվում է՝ Գագիկ Ծառուկյանը սիրում է հոտնկայս ոչ միայն «նախագահ ջանի» կենացը խմել, այլև բոլոր առանցքային պաշտոնյաների հետ «ջան-ջիգյարի» առիթը բաց չի թողնում։
Անզիջում պայքարող չորս «հրաշալիների» կողմից հրաժարականի պարտադրված Տիգրան Սարգսյանի հետ հանդիպելիս նույնիսկ համբուրվում է, ինչպես եղավ Սուրբ Հովհաննես եկեղեցու բացմանը՝ Ռոբերտ Քոչարյանի աչքի առաջ։
Ի դեպ, բացառություն չէ նաև Արթուր Բաղդասարյանը։ Նոյեմբերի 8-ին՝ Բաղդասարյանի 45-ամյակի տոնակատարությանը ԱԱԽ խորհրդի մյուս անդամների շարքում հրավիրված Ծառուկյանը զանգահարել է, ջիգյարով շնորհավորել ու ասել՝ շա՜տ զբաղված եմ, չեմ կարող գալ…»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։