Ես ռեալ դաշտից եմ, ուտոպիական դաշտից չեմ, և գիտեմ, որ 1+1=2: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը այսպես արձագանքեց ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի միավորմանը:
Նրա խոսքերով, իշխանափոխություն կատարվում է միայն ընտրություների միջոցով:
«Անվստահության մեխանիզմ գոյություն ունի, բարի ցանկություն չէ, դա պետք է հնարավոր լինի: Այդ չորս ուժերը վաղուց համագործակցության մեջ են եղել և բոլոր կառավարության ծրագրերին դեմ են քվեարկել, հա ի՞նչ, իրենք մեծամասնություն չեն, ինչքան էլ ուզում եք միավորվեք, դեմ եղեք, մեծամասնություն չեք», - հնչեցրեց Այվազյանը:
Պատգամավորը նշեց, որ հանրապետականները թեկուզ առանց ՕԵԿ-ի՝ քաղաքական մեծամասնություն են կազմում: Անդրադառնալով այն տեսակետին, թե Կառավարության հրաժարականից հետո ՀՀԿ-ից շատ գործիչներ կանցնեն ԲՀԿ, նա նշեց.
«Ինչու պետք է հանրապետական կուսակցությունը մարդիկ թողնենք գան ԲՀԿ կամ մեկ այլ տեղ: Հանրապետականները թեկուզ առանց ՕԵԿ-ի , քաղաքական մեծամասնություն են կազմում: Լուծումների ճանապարհը պետք է գնա քաղաքական հարթությամբ: Եթե այդպես գնա, բոլոր սցենարները կարելի է ընդունելի համարել», - նշեց նա: