Ուկրաինան պատրաստ է բանակցել ՌԴ-ի Ղրիմի ներկայացուցիչների հետ: Ես կարծում եմ, որ դիվանագիտական ջանքերը դեռ չեն սպառվել: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Կուխտանը:

Վերջինս հայտնեց, որ Ուկրաինան շատ խաղաղ պետություն է: Այդ պատճառով Ղրիմի նկատմամբ որեւէ ռազմական գործողություն չի նախատեսվում:
Դեսպանը հայտնեց, որ այն ամենը ինչ տեղի ունեցավ Ղրիմում, դա Սահմանադրության խախտում էր:

«Այսպես կոչված հանրաքվեն անցկացվել է Սահմանադրությունը խախտելով: Այն ապօրինի է: Ներկա չեն եղել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Թղթի վրա ամեն ինչ կարելի է գրել»,-ասաց Իվան Կուխտանը:

Հարցին, թե արդյո՞ք Ուկրաինայի քաղաքացիները կհամակերպվեն Ղրիմի հանրաքվեի արդյունքների հետ, դեսպանն ասաց.

«Պատկերացրեք, որ դուք ապրում եք Հայաստանում, Հայաստանի քաղաքացի եք, և խախտվում են Ձեր սահմանադրական իրավունքները: Նույնը տեղի է ունեցել Ղրիմի պարագայում: Ղրիմի հանրաքվեն անցկացվել է քաղաքացիների սահմանադրական իրավունքի և օրենքի խախտմամբ: Այս մասին է վկայում նաև միջազգային հանրությունը: Այդ դեպքում, օրինակ՝ դուք կհամակերպվե՞իք»:

Դեսպանը, որպես օրինակ բերեց այն, որ պատկերացրեք Երևանի վարչական շրջաններից մեկը, ասենք Այգեստանը, որոշի առանձնանալ Երևանից: