Մարտի 20-ին, 15.31-ին  ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում առկա է քաղաքացու դի. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել՝ 1955 թ. ծնված Ս. Շ.-ի դին: