«Օգնենք Կարեն Մկրտչյանին» ֆեյսբուքյան  էջն անդրադառնալով դերասանի բուժման ընթացքին, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայեր ջան մի հատ էլ սա պիտի լավ տարածենք: Չնայած այն բանին, որ ամբողջ գումարը դեռ չի հավաքվել Կարենը մեկնել է: Կարենը հիմա արդեն անցնում է հետազոտությունների փուլը, մի քանի օրից բժիշկները արդեն հստակ պատասխաններ կտան: Կարենն ասում է, որ իրեն շատ է դուր եկել այնտեղ` մանավանդ օդը շատ մաքուր է:

Ինչ վերաբերվում է դրամահավաքներին, դադարեցված է միայն փողոցային դրամահավաքը, ուշադրություն միայն փողոցային դրամահավաքը: Որովհետև հայտնվում են տարատեսակ արարածներ, ովքեր փորձեր են կատարում իրենց օգուտը քաղել այս ամենից: Քանի որ գումարը ամբողջությամբ դեռ չի հավաքվել, կազմակերպված են տարբեր միջոցառումներ, որոնց ընթացքում ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Կարենի հաշվեհամարին, ինչպես նաև բոլոր միջոցառումների ժամանակ դրված են լինելու արկղեր, որտեղ բոլոր ցանկացողները կարող են հանգանակություն կատարել»: