«Հայկական ժամանակը» գրում է. «Ըստ մեր տեղեկությունների, մոտ մեկ շաբաթ առաջ Հրազդան քաղաքում գտնվող «ՎԵՎ» սուպերմարկետի տիրոջ որդիների և ԲՀԿ-ական Դավիթ Քոչարյանի ընկերոջ միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Այնուհետև վիճաբանությանը մասնակցել է նաև Դավիթ Քոչարյանը, ով, ըստ որոշ տեղեկությունների, կրակոցներ է արձակել, այդ նույն տեղեկությունների համաձայն՝ վիրավորներ չկան։
Հրազդանում խոսում են նաև, որ միջադեպից հետո Դավիթ Քոչարյանին բերման են ենթարկել, այնուհետև ազատ արձակել։
Լրատվական կայքերին ՀՀ ոստիկանությունից փոխանցել են սակայն, որ միջադեպի փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածով (խուլիգանություն)»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։