«Ակտոբե» ֆուտբոլային ակումբ տեղափոխվեց հայկական հավաքականի կիսապաշտպան Ռոբերտ Արզումանյանը: «Sports.kz»-ն հարցազրույց է անցկացրել նրա հետ: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից հատվածներ:
-Ձեր կարծիքով վերջին տարիներին ի՞նչն էր պատճառը, որ Հայաստանի հավաքականը նման առաջընթաց ունեցավ:
-Մեզ մոտ հավաքվել են երիտասարդ, նպատակասլաց և լավ խաղացողներ, որոնք չեն վախենում խաղալ գեղեցիկ հարձակվողական ֆուտբոլ: Բացի այդ, երիտասարդ և լավ մարզիչ ունենք, որը գիտի` ինչպես հասնել հաջողության:
-Ինչպե՞ս առաջացավ «Ակտոբե» ֆուտբոլային ակումբում խաղալու առաջարկը և քանի՞ տարով եք պայմանագիր կնքել:
-Պայմանագիրը կնքել ենք 2 տարով: Գիտեի, որ նրանք հետաքրքրված էին ինձանով, ինչպես նաև գիտեի, որ այս ֆուտբոլային ակումբում հավաքվել են լավ խաղացողներ, որոնք մի նպատակ ունեն` Եվրոպայի մրցաշարում հաջող խաղ ցույց տալ, այդպիսով համաձայնեցի:
-Կա կարծիք, որ «Ակտոբե» ֆուտբոլային ակումբի երկրպագուները շատ նվիրված են իրենց թիմին: Կցանկանայի՞ք ինչ-որ բան մաղթել նրանց:
-Այո, դրա մասին լսել եմ խաղացողներից և ծանոթներից: Շատ լավ է և կարևոր, որ թիմը ունի նվիրված երկրպագուներ: Նրանց միայն հաղթանակներ եմ մաղթում մեզ հետ միասին: Մենք ամեն ինչ կանենք երկրպագուներին չհիասթափեցնելու համար:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					