Մի քանի ընկերություններ արդեն լուծարվել են, մյուսներն էլ մեծ վնաս են կրում ստեղծված իրավիճակի պատճառով: Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ուղևորափոխարդունմների վիճակին, այս մասին նշեց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:
Նրա խոսքերով, ուղևորափոխադրողները ոչ թե մի օր կկանգնեն կասեն չեն սպասարկում, այլ ուղևորափոխադրող չի լինի:
«Մենք վախենում ենք, որ գինն այնքան բարձր կլինի, որ իսկապես կվախենանք, քանի որ ուղևորահոսքի մեջ կան խոցելի խմբերի մարդիկ», - նշեց նա:
Հրանտ Եղիազարյանը նշեց, որ իրենք ցանկանում են, որ 150 դրամ վճարեն ուղևորները և 50 դրամ էլ տրվի դոտացիա:
«Առաջարկել ենք նաև, որ մնա հարյուր դրամ, իսկ հարյուրն էլ իրենք սուբսիդավորեն: Առաջարկել ենք նաև մնացած կազմակերպություններին ազատել հարկերից», - նշեց նա, հավելելով, թե կսպասեն հանձնաժողովի առաջիկա նիստին: