Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Նիդերլանդների Թագավորություն` մասնակցելու Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին:
Այցի շրջանակներում նախատեսվում են Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանրապետության Նախագահը Նիդերլանդներում հանդիպում կունենա նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: