Լրագրողները ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից այսօր հետաքրքրվեցին կենսաթոշակային կուտակային համակարգի մասին.
«Յուրաքանչյուր մտահոգություն հասարակության մեջ մեզ մտահոգում է, միշտ չէ, որ տեղեկատվությունը ռեալ հասնում է հանրությանը, մենք պետք է շատ քննարկումներ կազմակերպենք և մանրակրկիտ ներայացնենք այն բարեփոխումները, որոնք իրականացվում են»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ իշխանությունն այս հարցում զիջումների գնա, նա պատասխանեց.
«Մենք գտնում ենք, որ օրենքում կան թերություններ և օրենսդրական փոփոխություն կլինի, բայց դա չի լինի ճնշման, այլ կլինի քննարկումների ներքո: Եթե հասկանանք, որ կան բացթողումներ, անպայման կշտկենք»:
Պատրա՞ստ եք հանել պարտադիր բաղադրիչը հարցին էլ նա արձագանքեց, որ պատրաստ են քննարկել:


