Այսօր ժամը 18:30-ի սահմաններում Սահմանադրական դատարանից դուրս եկավ ՀՀ նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը: Նա լրագրողներին ասաց, որ դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան Սերժ Թանգյանի Սերժ Սարգսյանին ուղղված նամակի համար, որում Սերժ Սարգսյանն ասել է, որ ընտրություններն ինքն է կազմակերպել: Նախագահի նախկին թեկնածոն համաձայն չէ ՀՀ նախագահի այս տողերի հետ, համաձայն որի էլ դիմել է ՍԴ: Դիմումի հիմքը ներկայացնելուց հետո Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ հույս ունի, թե Սերժ Սարգսյանին կտեսնի Սահմանադրական դատարանում: