«Ժողովուրդը» գրում էր. «Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության մանրամասները «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել հենց դեպքի վայրում։
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում մեր թղթակցին հայտնեցին, որ մարտի 9-ին տեղի է ունեցել վիճաբանություն երկու փուլով՝ «Պույ-պույ» և «Վեվ» սուպերմարկետների մոտ։ Պուպ-պույ մականունով հայտնի Արտակ Հակոբյանը, ով համանուն սուպերմարկետի սեփականատերն է, վիճաբանել է «Վեվ»-ի սեփականատեր Մամվել Խուդաբախշյանի որդու՝ Վահրամի հետ. նախ իր, ապա Սամվելի մարկետի մոտ։ Երկու անգամ էլ վեճը հարթել է կողմերի մտերիմ համարվող պատգամավոր Դավիթ Քոչարյանը։ Երկու կողմերի հարազատներն էլ պնդում են, որ կրակոց չի եղել, զոհեր, վիրավորներ չկան, ընդամենը գմփոց։
Ավելին՝ Հրազդանի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի ցուցումով է գործը ուռճացվում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։