Այսօր Մարիոթ հյուրանոցում կայացավ «Պատասխանատու հանքարդյունաբերություն» համաժողովը բնապահպանության, էկոնոմիկայի և համաշխարհային բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Համաժողովը չսկսված` բնապահպանները ներխուժեցին հյուրանոցի ճեմասրահ և նախարարներին ու արտասահմանցի հյուրերին հյուրասիրեցին գետի ջրով:
«Խմեք Հայաստանի ամենամաքուր գետի ջուրը: Սրանք այն ջրերն են, որոնք ուզում ենք, որ խմեք, ամեն օր այս ջուրն ենք մենք խմում»,- գոռում էին բնապահպանները:
«Այ տղա հըլը մի հատ սուս մնա: Ականջներդ կկտրեմ»,- ասաց նախարարը:
Լուսանկարները՝ Ֆոտոլուր


