Սիրիայում վարձկանների ևս մեկ խումբ է ոչնչացվել: Ինչպես հաղորդում է ANS PRESS-ը՝ վկայակոչելով կրոնական ծայրահեղականների կայքերը, հատուկ գործողության արդյունքում, ոչնչացվել են IŞİD խմբավորման 13 անդամները: Նրանց մեծ մասը Ադրբեջանից են:
Տեղեկատվության համաձայն՝ կառավարական զորքերի սարքած ծուղակում են հայտնվել 25 գրոհայիններ, որոնց կեսին հաջողվել է դուրս պրծնել ու դիմել փախուստի:
Հատկանշական է, որ գործողության ընթացքում ոչնչացվել են նաեւ երկու թուրք գրոհայիններ՝ Էբու Իսմայիլը եւ Մուստաֆան:
Տարվա սկզբից Սիրիայում ոչնչացվել են զգալի թվով վարձկաններ Ադրբեջանից, որոնք գործունեությունը են ծավալել «Ջեբհատ ան-Նուսրա» խմբավորման կազմում: Սիրիայում հակամարտության ընթացքում, ընդհանուր առմամբ, ոչնչացվել է ավելի քան 100 ադրբեջանցի:
Նրանց բազմաթիվ լուսանկարները գրոհայինները տեղադրում են սոցիալական ցանցերում: «Ջեբհատ ան- Նուսրան» ահաբեկչական խմբավորում է ճանաչված , այդ թվում ԱՄՆ պետքարտուղարության կողմից: