Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից Twitter-ի իր էջում արած գրառումն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է», այլ ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի, իսկական հիստերիա է առաջացրել Ադրբեջանում:
Ադրբեջանը հերթական անգամ գործարկել է իրեն քարոզչական մեքենան և կիրառելով բոլոր միջոցները փորձում է ազդել Ջեյմս Ուոչլիքի տեսակետի վրա:
«Virtualaz.org» լրատվական կայքին տված հարցազրույցում Գուլուզադեն Ուորլիքի գրառումը բնութագրել է որպես «ոչ արհեստավարժ դիվանագետի կողմից արված ուղերձ»:
Կայքը Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին անլուրջ և տխմար է անվանել և դժգոհություն հայտնել, թե ինչու է Վաշինգտոնը Մինսկի խմբում նշանակել «այդպիսի անլուրջ և սոցիալական ցանցերում խելքին փչածը գրող դիվանագետի»:
1news.az կայքը իր հերթին կատարել է այս օրերի թվիթերյան վերլուծություն` անվանելով Ուորլիքին թվիթագետ այլ ոչ դիվանադետ:
Նշենք նաև, որ Twitter սոց. ցանցին կտրականապես բացասաբար արտահայտվող ադրբեջանցի պաշտոնյաները նույնպես արձագանքում են իրադարձություններին սոց ցանցերի միջոցով` ի դեմս Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլման Աբդուլաևի, որը ի տարբերություն արտահայտվում է Facebook-ի միջոցով:
Դավիթ Սոֆիյան