Քիչ առաջ ԱԺ-ի դիմաց ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին սպառնում էր իրեն ինքնվնասել:
Այս մասին հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, լրագրողներին հաջողվել է պարզել, որ քաղաքացին գնացել է խորհրդարան՝ գումար պահանջելու համար: Նա պահանջել է, որ իրեն գումար տաl, որպեսզի պահի իր ընտանիքին, հակառակ դեպքում սպառնացել է ինքնավնասել:
Վերջինս լրագրողներին ցույց է տվել իր վերնաշապիկը, որի վրա արյան հետքեր են եղել: ԱԺ-ի անվտանգության աշխատակիցների հավաստմամբ՝ քաղաքացու մոտ դանակ կամ նման այլ գործիք չի եղել: Նրանք լրագրողներին հայտնել են, թե տվել են քաղաքացու պահանջված գումարը և վերջինս հեռացել է:
Լրագրողներին հաջողվել է պարզել, որ քաղաքացու անունը Աշոտ է:


