Սկզբից ուզում էի խմել, մոտեցրեցի, հետո հասկացա, որ դա գետի ջուր է: Այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով երեկ բնապահպանական կոնֆերանսի ժամանակ տեղի ունեցած դեպքին, նշեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
«Մոտեցրեցի, հետո հասկացա, որ դա գետի ջուր է: Ես դեռ պատրաստ չեմ գետի ջուր խմելու: Ես հոտ քաշեցի, որ հասկանամ ինջ ջրի մասին է խոսքը», - նշեց նա:
Նա նշեց, որ չի ուզում պատասխանել այդ միջադեպին վերաբերող հարցերին:
«Եթե ձեզանից որևէ մեկը հայտնվբեր նման իրավիճակում, չեմ կարծում, թե սառնասիրտ կվերաբերվեր: Դա ուղղակի անտանելի էր, անտանելի էր: Այո, կարելի է կարծիք հայտնել, բայց չափերը չպետք է անցնել: Չի կարելի կոշիկներով աթոռների վրա կանգնել ու գոռալ ամբողջ կոնֆերանսի ընթացքում», - նշեց նա:


