Պետք չէ մարդկանց հրահրել, որ նրանք ափերից դուրս գան: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով երեկ բնապահպանական կոնֆերանսին տեղի ունեցած միջադեպին, նշեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը:

Այն հարցին, թե ականջներ կտրելու ցանկությունը նորմալ է, նա նշեց.
«կարծում եմ դա փոխհաբերական իմաստով էր ասված: Դուք պատկերացնու՞մ եք որևէ մեկը որևէ մեկի ականջները կտրի: Դա, բնականաբար, ցավալի արտահայտութւյուն է, որի համար ես ցավում եմ», - նշեց նա:

Հիշեցնենք, որ երեկ բնապահպանական կոնֆերանսի ժամանակ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ակտիվիստին ասել էր. «Ականջներդ կկտրեմ, լակոտ»: