Հուլիվուդյան դերասանուհի Այշվարիա Ռայը այլեւս ուշադրություն չի դարձնում այն բանբասանքներին, որոնք վերաբերում են իր ավելորդ քաշին: Նա համարում է, որ դերասանուհու համար շատ ավելի կարեւոր է մայրության բերկրանքը, քան իր հոլիվուդյան գեղեցկուհու կերպարը:
«Շոու-բիզնեսն իմ աշխատանքն է, որն ինձ շատ է դուր գալիս: Ես շատ ուրախ եմ, որ այդ աշխարհի մի մասն եմ, բայց դրանով չի որոշվում՝ ով եմ ես իրականում:Ես ընդանրապես չեմ նեղվում իմ ավելորդ քաշից, միշտ էլ կան լավ մասնագետներ, ովքեր օգնում են ինձ ընտրել ճիշտ հագուստներ՝ գեղեցիկ եւ նիհար երեւալու համար»,- իր հարցազրույցներից մեկի ժամանկ նշել է հայտնի դերասանուհին:
Հիշեցնենք, որ անցած տարի 37-ամյա հնդկուհին եւ իր ամուսինը՝ Աբխիշեկա Բաչանը, տոնել են իրենց առաջնեկի ծնունդը,- տեղեկացնում է loveyou.am-ը: