Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ ճանապարհային երթևեկության խախտումների համար կիրառվող տուգանքների խնդրին.

«Խնդիրը գտնվում է հանրության ուշադրության կենտրոնուն և դժգոհություններ կան: Որքանով են ադ տուգանքները արդարացի, համաչա՞փ են արդյոք, օրենսդրության մեջ ունե՞նք բացեր, ինչպիսի՞ն է միջազգային պրակիտիկան և կարո՞ղ ենք այնպիսի մեխանիզմներ ընտրել, որպեսզի մեր քաղաքացիները նույնպես ընդունեն, որ օրենսդրությունը և տուգանքների չափերն արդար են»,- հարց բարձրաձայնեց վարչապետը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին հանձնարարելով պատրաստել վարչապետի որոշման տեքստ և ստեղծել աշխատանքային խումբ արդարադատութան նախարարության գլխավորությամբ՝ ներառելով տարբեր հասարակական մարմիններին, որպեսզի այդ աշխատանքային խումբը հանրութանը ներկայացնի տուգանքների չափը, արդյունքների մասին զեկուցի հանրությանը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ երկու ամիսը բավարար կլինի աշխատանքային խմբի ստեղծման համար: