«Հարպարակ»-ը նույնպես անդրադարձել է ԲՀԿ–ի կողմից այլըտրանքային ԵԿՄ ստեղծելու լուրերին, գրելով, որ հասարակական կազմակերպությունն արդեն գրանցված է.
«Կուսակցության երկու պատգամավորներ՝ Ռուստամ Գասպարյանը և Ռուբեն Գևորգյանը, երկու օր առաջ այլընտրանքային ԵԿՄ են ստեղծել և դա անվանել Ազատամարտի նվիրյալների միություն։ Այս անվանումը կրող հասարակական կազմակերպությունն արդեն գրանցել են Պետռեգիստրում։ Այն չի ունենա ղեկավար։ Թեև Ռուստամ Գասպարյանն ասում է, որ դա այլընտրանքային ԵԿՄ չէ, և նման կազմակերպություն դեռ երկու տարի առաջ են ցանկացել ստեղծել, բայց նրա պարզաբանումները հակառակի մասին են վկայում»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
ԲՀԿ-ն էլ արդեն ԵԿՄ ունի. «Հարպարակ»
