«Ժողովուրդ»-ը գրում է. «Արթիկի քաղաքապետարանում շիկացած կրքերը չեն հանդարտվում։

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ական քաղաքապետ Արսեն Աբրահամյանի և ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանի հարաբերությունները շարունակում են լարվել։ Պատճառն այն է, որ ՀՀԿ-ական քաղաքապետին ընտրվելու հարցում մեծ աջակցություն է ցուցաբերել ԲՀԿ-ական պատգամավորը, և հիմա ՀՀԿ-ականը չի ենթարկվում նրան։ Բանը նույնիսկ այնտեղ է հասել, որ արդեն որերորդ անգամ Արթիկի ավագանու նիստերը տապալվում են։

Պարզվում է՝ ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանին քաղաքապետի դեմ կռվում աջակցում է հարազատ հայրը՝ Թուրինջ Պետոյանը։ Թե ինչով կավարտվի այս գզվռտոցը, դժվար է կանխատեսել։ Պետոյանները սպառնում են գահընկեց անել քաղաքապետին, իսկ ՀՀԿ-ականն էլ իր ամենազոր կրծքանշանով է «վեր-վեր թռնում»»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։