Գուշակություն անելն անշնորհակալ գործ է, մանավանդ գուշակություններ ՍԴ-ի որոշումների վերաբերյալ: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, նշելով, թե ունի իր անձնական կարծիքը, որը չի ցանկանում բարձրաձայնել:
«Պարտադիր բառը չեմ կարծում թե ամբողջությամբ կհանվի, թե ինչ քաղաքականություն կորդեգրենք, դա դեռ հարց է», - նշեց նա, հավելելով, թե այս օրենքը շատերի սրտով չէ, հետևաբար պայքարը կունենա իր տրամաբանական շարունակությունը:
Հիշեցնենք, որ այս պահին ՍԴ-ում քննարկվում է ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի կողմից ներկայացված դիմումի քննարկումը՝ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ: