ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը քիչ առաջ վերադառնալով ՍԴ-ից, ԱԺ ճեպազրույցների ընթացքում նշեց, որ լսելով առաջին ելույթները, պարզ դարձավ, որ ներկայացված փաստերն անհերքելի են:
Պատգամավորի խոսքերով, կան անհերքելի փաստեր, որ «պարտադիր» բառը հակասում է Սահմանադրության նորմերին
«Սրանք անտեսելը ես չեմ պատկերացնում, թե ինչպես է դա հնարավոր: Ես ուղղակի հույս ունեմ, որ ՍԴ-ն կանտեսի ցանկացած քաղաքական ճնշում, մի կողմ կդնի բոլոր քաղաքական փաստարկնները և զուտ իրավաբանական տեսնակյունից կքննարկի այդ հարցը: Այդ կողմից ես չեմ տեսնում մերժման հիմքեր», - նշեց նա: