«ԴԵՄ եմ»-ը ՍԴ-ի դիմաց ֆլեշ-մոբ ակցիա է իրականացնում: Ակցիայի մասնակիցները սպիտակ լենտերով կապել են իրենց աչքերը:
Ակցիայի մասնակիցները պարզել են պաստառներ` «Սահմանադրական դատարան, մի´ ստիպիր քո քաղաքացուն քեզ Սահմանադրություն սովորեցնել», «Պահանջում ենք մեր իրավունքը», «1+1=2», «Դեմ եմ պարտադիրին», «Հոդված 41.1 Բոլոր մարդիկ հավասար են» գրություններով:
Ակցիան տևելու է 15 րոպե:
Հիշեցնենք, որ ՍԴ-ի ներսում շարունակվում է պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքի քննարկումը: