ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լուրջ չընդունեց ԲՀԿ խմբակցության այն հայտարարությունը, որ եթե չընդունեն Կառավարության անվստահության հարցը, ապա իրենց օրերը հաշված են։

«Եսա գալիս ենք, ուրեմն հաշվել չգիտեն»,-իր խոսքում ասաց Գալուստ Սահակյանը:

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ից ասում են, որ պատրաստ են ռադիկալ քայլերի, նա նշեց. «Երևի ռադիկալ բառի իմաստը լավ չեն հասկացել: Ի՞նչ անենք, սովորեցնենք, թե ինչպիսի քայլեր պետք է անել»:

Հարցին, թե չի կարծում, որ Գագիկ Ծառուկյանը կգնա ռադիկալ քայլերի ու մարդկանց փողոց կհանի, Սահակյանը կատակեց. «Չեմ հասկանում՝ ինչ քայլերի մասին է խոսքը: Ընկճվեցի, վատ զգացի, կմտածեմ կպատասխանեմ»:

Խոստացած ռադիկալ քայլերը, ըստ Գալուստ Սահակյանի, թյուրիմացություն են. «Երևի բառի իմաստը չեն հասկացել։ Տժվժիկը ո՞վ էր գրել... լավ ստեղծագործություն է»։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը զգուշացնում է իշխանություններին՝ ապրիլի 28-ին ընդունել Կառավարության հրաժարականը, չօգտագործել «կոճակային» պատգամավորների առավելությունը՝ հակառակ դեպքում խոստանում են բարիկադներ և ցնցումներ, այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը։