Հայ–Ռուսական (Սլավոմական) համալսարանում կայացավ ամենամյա «Համալսարանի ձայն» երգի մրցույթը:
Այն անց էր կացվում 2004թ.-ից «Տարվա լավագույն ինստիտուտ» մրցույթ–փառատոնի շրջանակներում: Պրոֆեսիոնալ ժյուրին` երգահան և հաղորդավար, ԲՈՒՀ-ի լավ բարեկամ Ավետ Բարսեղյանը, հայտնի երգչուհի Եվա Ռիվասը, կոմպոզիտոր Կարեն Անանյանը և ՀՌՀ Մշակույթի տան տնօրեն Գեորգի Սարաջյանը, ընտրեցին լավագույն եռյակին:
Ժյուրին իր խոսքում նշեց, որ հիացած է ԲՈՒՀ-ում տիրող ուսանողական մթնոլորտից և մասնակիցների լավ ելույթներից:
Այս տարի մրցույթում հաղթեց Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի 1-ի կուրսի ուսանողուհի Մարինե Մարգարյանը: 2-րդ տեղում Քաղաքականության և իրավունքի ինստիտուտի ուսանողուհի Հռիփսիմե Հովհաննիսյանը, իսկ 3-րդ տեղում` Գովազդի և կինոյի ինստիտուտի ուսանող` Սարգիս Շիրինյանը:
Մրցույթը կազմակերպել էր ԲՈՒՀ-ի Ուսանողական խորհուրդը Ռեկտորի ուսանողության հարցերով խորհրդական Հռիփսիմե Մարգարյանի աջակցությամբ:


