«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Երեւանի քաղաքապետարանի կողմից արված ծախսերը, «Ժողովուրդ»-ը բացահայտեց, որ մայրաքաղաքի վերելակների վերանորոգման համար ավելի քիչ գումար է ծախսվել, քան՝ թափառող շների ոչնչացման կամ դրոշների տեղադրման համար. ընդամենը 85 մլն դրամ: Թափառող կենդանիների վնասազերծման համար 219 մլն դրամ է ծախսել. պլանավորածի գրեթե ողջ չափով՝ մոտ 95 տոկոս:
Իսկ բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների վերանորոգման համար ծախսվել է պլանավորվածի 89 տոկոսը՝ 276 մլն դրամ: Բազմաբնակարան շենքերի բարեկարգման նպատակով էլ՝ պլանավորվածի 80.7 տոկոսը՝ 390մլն դրամ»։
Հաշվի առնելով այն իրողությունը, թե մայրաքաղաք Երեւանում որքան շատ են թափառող կենդանիները եւ քանի անբարեկարգ շենքեր կան, արդեն կարելի է եզրահանգում անել, թե ինչ արդյունավետությամբ են ծախսվել գումարները»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում