Ռոբերտ Պատտինսոնը և Քրիստեն Սյուարտը կրկին բաժանվել են: Գրում է The Sun պարբերականը:
Նրանց բաժանման հեղինակը Պատտիսոնն էր, որը առաջրկեց Ստյարտին մնալ ընկերներ: Հայտնի է, որ «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը նրանք պետք է միասին ներկայանային, սակայն իր արարքով Պատտիսոնը Ստյուարտին հասկացրեց, որ մտադիր է մենակ գնալ:
Հավանաբար Քրիսը սպասում էր իրադարձությունների նման շրջադարձին: Նա հասկանում է Պատտինսոնին և հույս ունի, որ ժամանակը կբուժի վերքերը:
Իրենց բաժանման մեջ քիչ դեր չեն խաղացել նաև Պատտինսոնի ընկերները, որոնք ասում էին Ռոբին լքել Քրիսին և ավելի շատ ուշադրություն դարձնել կարիերային:
Նշենք, որ նրանք համարվում էին դերասանական ամենահաջող զույգերից մեկը: Ամռանը զույգը բաժանվեց Սյուարտի դավաճանման պատճառով: