Այսօր ՖԻԴԵ-ն հրապարակել է այս ամսվա վարկանշային նոր աղյուսակը:
Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը միավորների լուրջ անկում է ունեցել վարկանշային աղյուսակում: Թեպետ նա շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը, բայց նա կորցրել է 18 միավոր և ներկայում ունի 2812 միավոր:
Առաջին հորիզոնականը շարունակում է զբաղեցնել նորվեգիացի Մագնուս Կալսենը: Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարում, որ երեկ ավարտվել է Խանտի Մանսիյսկում, հաղթել է Վիշվանաթան Անանդը, ով վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Լևոն Արոնյանը 6,5 միավոր միայն 6-րդն էր:
Հայաստանի ներկայացնող Գաբրիել Սարգսյանը 63-րդն է (2684), Վլադիմիր Հակոբյանը՝ 72-րդը (2674), իսկ Սերգեյ Մովսեսյանը՝ 76-րդը (2670):

 

 

 

Նյութի աղբյուրը՝ araratnews.am