2013թ. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Իջևան քաղաքի բնակիչ Գ. Օթարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /ծառերի ապօրինի հատում/ և դատապարտել տուգանքի` 600 000 դրամի չափով:
Ըստ մեղադրական եզրակացության` Օթարյանը ապօրինի հատել է թվով 23 հաճարենի և 1 թխկենի` պետությանը պատճառելով 2մլն. 568 հազար դրամի նյութական վնաս:
Թերթի թղթակիցը զրուցել է Գևորգ Օթարյանի հոր` Խաչատուր Օթարյանի հետ, ով նշել է, որ իրենց ընտանիքը տուգանք վճարելու հնարավորություն չունի, քանի որ ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում:


