Ադրբեջանական բանակում հերթական արտակարգ միջադեպերն են գրանցվել:

Զինվորը կրակել է ծառայակցին: ԱՊԱ-ն հայտնում է, որ դեպքը կատարվել է N զորամասում: Անվտանգության կանոնների  խախտման հետեւանքով  զինվոր Աֆիյադին Ջավադովը հրազենից կրակել է ծառայակից Նիջատ Գաջիձեի վրա:  Վիրավորը մահացել  է հիվանդանոցի  ճանապարհին:

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է փաստը: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:

Երկու զինծառայողների վիրավորման փաստի առթիվ ադրբեջանական կողմը մեկնաբանել է իբրև հայկական կողմի հրադադարի խախտման հետևանքով են վիրավորվել:

Նշենք, որ անցյալ շաբաթ ադրբեջանական բանակը կորցրել է յոթ զինծառայող և այս շաբաթվա առաջին իսկ օրը հայտարարել մեկ զոհի և ևս երկու վիրավորների մասին տեղեկությունները կարող էին սպասված բողոքի ալիքի սկիզբ դառնալ: Խնդրի լուծման համար հեշտ տարբերակ է մեղքը բարդել հայկական կողմի վրա: 

Այն, որ իրենց տրամադրած տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, դա փաստ է: