Վրաստանի բնակչություն դեպի Արևմուտք և Ռուսաստան քաղաքական կողմնորոշման մասին YerevaNnews.am-ը խոսեց վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ:
Փորձագետը նշեց, որ Վրաստանի բնակչությունը պետք է բաժանել երկու մասին. Բնակչության 40 անց հատվածի մոտ դեռևս կա «սովետական անցյալի» նկատմամբ հիշողությունը, սակայն շատերը նույնիսկ պատկերացում չունեն թե ինչ է իրենից ներկայացնում այսօրվա Ռուսաստանը: Երկրորդ խումբը կազմում են պրոպագանդայի ենթարկված 20-40 տարեկանների խումբը, որոնք առավել պրոեվրոպական են, իսկ Ռուսաստանի Դաշնությունը դիտում են որպես ագրեսոր և թշնամի պետություն:
Ինչ վերաբերվում է Ռուսաստանի հետ արդի հարաբերություններին, այնուամենայնիվ, կազմակերպվում են կոնֆերանսներ և այլ տիպի միջոցարումներ, որտեղ մասնակցություն են ունենում երկու կողմերի ներկայացուցիչները, և հարաբերությունների հաստատման ու ամրապնդման ուղղությամբ արդյունավետ աշխատանք է տարվում: Ռուսաստանի վերաբերմունքը վրացիների նկատմամբ այնքան էլ վատ չէ, քանի որ միլիոնից ավել վրացական սփյուռք կա Ռուսատանում և բավականաչափ ինտեգրված են և հարաբերությունները պահպանում են Վրաստանում գտնվող իրենց հարազատների հետ:
Փորձագետը հավելեց, որ և´ ռուսական, և´ արևմտյան կողմերը իրականացնում են սոցհարցումներ ցույց տալու, որ Վրաստանի բնակչությունը իրենց լավ է վերաբերում: Ռուսաստանի իրականացրած սոցհարցումները ցույց են տալիս, որ Վրաստանի բնակչության ավելի քան 30%-ը Ռուսաստանի նկատմամբ եթե ոչ բարեկամ, ապա գոնե չեզոք վերաբերմունք ունեն:
Հ.Գ. Պետք է նշել, որ կողմերից ուրաքանչյուրը փորձում է ցույց տալ այն արդյունքը, որն իրեն անհրաժեշտ է...
Հեղինակ` Սուսաննա Խլղաթյան