Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լյովա Խաչատրյանն ու Լեռնիկ Ալեքսանյանը անդրադառնում են քառյակի լուծարմանն ու Ակեքսանյանի խորհրդարան մտնել-չմտնելու խնդրին:
«Քառյակը ճաք չի տվել, եւ այն որ հիմա չի պահանջում երկրի նախագահի հրաժարականը, դեռ չի նշանակում, որ ընդհատակում է կամ ճաք է տվել: Տեղի ունեցած փոփոխությունների շնորհիվ ակնկալում ենք ավելի լավ տնտեսական ծրագիր ու դա իրականացնելու համար ժամանակ ենք տվել կառավարությանը»,- նշում է ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը:
Վերջինիս խոսքերով՝ այս քառյակը միտված է ժողովրդի ձայնը տեղ հասցնել, այնպես որ քանի դեռ ժողովուրդը վերջնականապես երես չի թեքել այս կառավարությունից, քառյակը կգործի, իսկ այն խոսակցությունները, թե Հովիկ Աբրահամյանի վարչապետի պաշտոնում նշանակվելը ԲՀԿ-ի ձեռքն ու ոտքը կապելու համար է, պատգամավորը հակադարձում է՝ «Ոչ ոք չի կարող կապել ԲՀԿ-ի ոտքն ու ձեռքը: ԲՀԿ-ի ոտքն ու ձեռքը հնարավոր կլինի կապել միայն լավ քայլերով ու տնտեսական լավ արարքներով: Չնայած այս դեպքում էլ գուցե չկապվեն, ԲՀԿ-ն միշտ կարող է գերազանցել ու առաջ անցնել»:
Իսկ Լեռնիկ Ալեքսանյանն էր իր խորհրդարան մտնել չմտնելու մասին նոր բան չի կարող ասել «Ցանկություն ունեմ ԱԺ-ում աշխատելու: Շատերը ԱԺ-ի գործունեությունը պատկերացնում են ամբիոնից խոսելը, իսկ ես ցանկանում եմ հանձնաժողովներում աշխատել: Այսինքն` քիչ խոսել, շատ աշխատել և կոճակ սեղմել` քվեարկություններին մասնակցել»- հավելում է Լեռնիկ Ալեքսանյանը: